ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #68, 2013-04-27ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԸԳիտնական Ռուբեն Ալանակյանը կատարել է ուսումնասիրություն նույնականացման քարտերի վերաբերյալ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց վտանգավոր գործոնները, որոնք առկա են նույնականացման քարտեր ստացողների համար: Ռուբեն Ալանակյանն ասում է, որ մատնահետքերը, որոնք լինելու են նույնականացման քարտերում, պարունակելու են ինֆորմացիա տվյալ մարդու առողջության մասին, եւ նախատեսվում է հետագայում ստեղծել առողջության կենտրոնական բազա, որտեղ նույնականացման քարտերի միջոցով կհավաքեն տվյալներ մարդկանց առողջության մասին, ինչը հետագայում կարող են օգտագործել տարբեր նպատակներով: Ռուբեն Ալանակյանը նաեւ ասում է` եթե թղթադրամները փոխարինվեն էլեկտրոնային փողերով, իսկ դրանց կառավարումը լինի նույնականացման քարտերի միջոցով, ապա հնարավոր է, որ քարտերի միջոցով գաղտնի գողանան նաեւ մարդկանց գումարները: Պարոն Ալանակյանի փոխանցմամբ` վերջերս իրավապաշտպան Թամարա Սարգսյանը նկատել է, որ կառավարության կայքում գրված է նաեւ բիոսկանավորման մասին: Ռուբեն Ալանակյանը ենթադրում է, որ մարդկանց են սկանավորելու: Խուսափելու համար մարդկությանը ու երկրին` նույնականացման քարտերի միջոցով սպառնացող վտանգներից, պարոն Ալանակյանն ասում է, որ դրանցից պետք է հրաժարվել, ինչպես դա արեց Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Ի. Պ. https://www.archive.azg.am/AM/2013042712 © AZG Daily, 2008 |