ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 2013-05-04

Մարզական

«ՇԻՐԱԿԸ» ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԳՐԱՆՑԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 40-րդ տուրն անվանեց հանրապետության նոր չեմպիոնին: Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում 1-0 հաշվով հաղթելով «Փյունիկին», «Շիրակն» առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար ու պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունը: «Շիրակին» հաղթանակ պարգեւեց Լամին Լի Յորոն, որը 81-րդ րոպեին ստանալով աջ թեւից Լեւոն Փաչաջյանի փոխանցումը, գրավեց անպաշտպան դարպասը: «Շիրակը» 4-րդ անգամ դարձավ հանրապետության չեմպիոն: Վերջին անգամ շիրակցիները ոսկե մեդալներին արժանացել էին 1999-ին: Մայիսի 7-ին «Շիրակը» չեմպիոնի կարգավիճակում «Փյունիկի» հետ կվիճարկի Հայաստանի գավաթը:

«Շիրակի» չեմպիոնությանը նպաստեց նաեւ «Միկայի» անհաջողությունը «Բանանցի» հետ կայացած մրցավեճում: Այդ խաղը դրամատիկ ավարտ ունեցավ: 68-րդ րոպեին «Բանանցը» Սարգիս Կարապետյանի խփած գոլի շնորհիվ բացեց հաշիվը: Սակայն 81-րդ րոպեին Արարատ Առաքելյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց եւ Սեմյոն Մուրադյանը 11 մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:

Թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն վերջին րոպեին Նաիրի Մինասյանը հաղթանակ պարգեւեց «Բանանցին»: Բարձրագույն խմբի ուղեգրի համար պայքարը խիստ սրվեց, քանի որ «Արարատի» եւ «Ուլիսի» մրցավեճում դարպասները մնացին անառիկ: Այժմ վճռորոշ կլինի հաջորդ տուրում կայանալիք «Արարատ»-«Բանանց» հանդիպումը:

Բրոնզե մեդալների համար պայքարում անչափ կարեւոր հաղթանակ տոնեց «Գանձասարը», որը հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնեց «Իմպուլսին»: Գանձասարցիներից գոլերի հեղինակներ դարձան Արտակ Դաշյանն ու Դիակարիդիա Դումբիան, իսկ դիլիջանցիներից աչքի ընկավ Դիեգո Կաստրոն:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1.Շիրակ40259666-3684
2.Միկա402371056-3976
3.Գանձասար4017121145-3563
4.Իմպուլս401861665-5960
5.Փյունիկ401861665-5060
6.Ուլիս409121935-4939
7.Արարատ40952627-6632
8.Բանանց405152036-6130

Ռմբարկուները

Նորայր Գյոզալյան«Իմպուլս»22
Սեմյոն Մուրադյան«Միկա»18
Լամին Լի Յորո«Շիրակ»17
Ֆոֆանա Բեկո«Շիրակ»14
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»12
Վիուլեն Այվազյան«Փյունիկ»12
Կամո Հովհաննիսյան«Փյունիկ»10
Արսեն Բալաբեկյան«Ուլիս»10


https://www.archive.azg.am/AM/2013050414

© AZG Daily, 2008