ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 2013-06-06

ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ՈՒ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Ալբենայի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակներ տոնելով, Հրանտ Մելքումյանն ու Տիգրան Պետրոսյանը վաստակեցին 3,5-ական միավոր եւ կրկին տեղ զբաղեցրին առաջատարների շարքում: Պետրոսյանի մրցակիցը Դոպադե Սվապնիլն էր, իսկ Մելքումյանը մրցում էր Ալին-Միլե Բերեսկուի հետ:

3-ական միավոր ունեն Ավետիք Գրիգորյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Գրիգորյանը հաղթեց Վադիմ Սկոմորոխինին, Մխիթարյանը հաշտություն կնքեց Մարիան Գեորգեսկուի հետ:

4 տուրից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են արգենտինացի Սանդրո Մարեկոն եւ հնդիկ Պրասանա Վիշնուն:


https://www.archive.azg.am/AM/2013060626

© AZG Daily, 2008