ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 2013-09-10

PKK-Ն ԱՌԿԱԽԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԻՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ

Քրդական աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի մարտիկները դադարեցրել են Թուրքիայից իրենց հետքաշումը, այդ երկրի կառավարությանը մեղադրելով հաշտության բանակցությունների շրջանակներում նախատեսված քայլերը չկատարելու մեջ: Այդ մասին հաղորդում է քուրդ անջատականներին մոտիկ կանգնած Firat News կայքէջը:

Ընթացիկ տարվա մարտին PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը թուրքական բանտից հրադադարի կոչ էր արել քրդերին: Դրանից հետո PKK-ի մարտիկները սկսել էին թուրքական տարածքից հետ քաշվել դեպի իրաքյան Քրդստան:

Սակայն անցյալ շաբաթ PKK-ի քաղաքական թեւի ղեկավարներից Ջեմիլ Բայիքը Firat News-ին հայտարարեց, թե Անկարան չի կատարել պայմանագրի իր մասը եւ ընդամենը դադարեցրել է ռազմական գործողությունները, անտեսելով քուրդ փոքրամասնության իրավունքներն ընդլայնելու սեփական պարտավորությունը:

«Ֆիգարո» թերթը հիշեցնում է, որ դեռ անցյալ ամիս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին քուրդ անջատականներին մեղադրել էր նահանջի խոստումը չկատարելու մեջ: Էրդողանը պնդել էր, թե «Թուրքիայից հեռացել է անջատականների ընդամենը 20 տոկոսը, եւ խոսքն առավելապես կանանց եւ երեխաների մասին է»:

Ներկայումս քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության մոտավորապես 1/5-ը:


https://www.archive.azg.am/AM/2013091003

© AZG Daily, 2008