ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 2013-12-24

Մարզական

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 28 շախմատիստներից առայժմ առավել հաջող են հանդես գալիս Անի Հարությունյանն ու Արամ Հակոբյանը, որոնք 6 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր:

Անին հանդես է գալիս մինչեւ 16 տարեկան աղջիկների մրցաշարում: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող չին շախմատիստուհի Թիանլու Գուին: Հայ շախմատիստուհին վերջին 3 տուրերում հաղթանակներ տոնեց Պոլինա Ռոդիոնովայի, Գուլհայ Նարզիկուլովայի եւ Մահալակշիմի նկատմամբ:

Մինչեւ 12 տարեկան տղաների մրցաշարի մասնակից Արամ Հակոբյանը 5,5 միավորով Անդրեյ Եսիպենկոյի եւ Ռոբի Կեւլիշվիլու հետ գլխավորում է աղյուսակը: Արամը 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ամին Տաբաթաբաեւի հետ, ապա հաղթեց Դանիել Դեակին ու Յի Ժուին:

Առաջատարների խմբում են գտնվում Մամիկոն Ղարիբյանն ու Ռոբերտ Մուրադյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր: Ղարիբյանը մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում 7-րդ տեղում է: Նա մեկ միավոր է զիջում Ավոնդեր Լիանգին եւ Ալիռեզա Փիրուզիին:

Մինչեւ 8 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Մուրադյանը 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նա նույնպես մեկ միավոր է զիջում առաջատարներինՙ Պրագնանանդային ու Իսիկ Կանին:

Մինչեւ 18 տարեկան տղաների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը 6 հնարավորից վաստակած 4,5 միավորով 5-րդ տեղում է: Նա ոչ-ոքի խաղաց Կասպեր Դրոզդովսկու հետ, ապա հաղթեց Ուլվի Բաջարանիին, իսկ 6-րդ տուրում պարտվեց Պոուա Իդանիին: Վերջինս 5,5 միավորով առաջատարն է: Կարեն Գրիգորյանն ունի 4 միավոր: Նա առայժմ անպարտելի է: Մեկնարկում տոնած 2 հաղթանակներից հետո Կարենը 4 անընդմեջ ոչ-ոքի է ավարտել պարտիաները:

Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում 4,5-ական միավոր են վաստակել Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը: Այստեղ առաջատարը Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանն է, որը լրացուցիչ գործակիցներով գերազանցում է նույնպիսի արդյունք (5-ական) ունեցող յոթ շախմատիստի:


https://www.archive.azg.am/AM/2013122416

© AZG Daily, 2008