ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 2015-02-27ԲԱՑՎԵՑ ԵՐԵՎԱՆ-ԷՐԲԻԼ-ԲԱՂԴԱԴ ՉՎԵՐԹԸԵրեկ, փետրվարի 26-ին, կայացավ Բաղդադ-Երեւան-Էրբիլ (Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության մայրաքաղաք) ուղղությամբ առաջին չվերթը: Ինչպես հաղորդում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, չվերթը իրականացրեց «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը: Կանոնավոր չվերթն իրականացվելու է շաբաթական երկու անգամ` հինգշաբթի եւ կիրակի CRJ900 եւ Boeing 737 ինքնաթիռներով: Առաջին չվերթով Հայաստան ժամանեցին Իրաքի կառավարության անդամներ եւ մոտ 50 զբոսաշրջային գործակալությունների ղեկավարներ: «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: Հայաստանում ավիաընկերության ներկայացուցիչն է «Ավիա-Սերվիս» ընկերությունը: https://www.archive.azg.am/AM/2015022710 © AZG Daily, 2008 |