ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 2016-01-29CNN-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐՍտամբուլի իրավապահ մարմինները քննություն են սկսել CNN Turk հեռուստաալիքի լրատվական ծրագրի գլխավոր խմբագրի եւ պրոդյուսերի նկատմամբ, որոնք հրապարակել էին նախագահ Էրդողանին ընդդիմության հասցեագրած մեղադրանքները: Այդ մասին հաղորդում է «Հյուրրիեթ» թերթը: Լրագրողների նկատմամբ քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ լուրերի թողարկման ժամանակ վազող տողով սփռվել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղուլի խոսքերը: Հունվարի 18-ին Էրդողանը դատի էր տվել Քըլըչդարօղուլին, ով նախագահին անվանել էր բռնապետ եւ մեղադրել էր կոռուպցիայի հանդեպ թողտվության մեջ: Անկարայի դատախազությունը ընդդիմադիր գործչի նկատմամբ քննություն էր սկսել երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով: Թուրքական օրենսդրության համաձայն, նախագահին հրապարակայնորեն վիրավորելը համարվում է քրեապես պատժելի հանցագործություն եւ պատժվում է մինչեւ 4 տարվա բանտարկությամբ: Հունվարի 15-ին ահաբեկչության տարփողման ամբաստանությամբ կարճատեւ կալանքի էին ենթարկվել 27 գիտնականներ, ովքեր հակաքրդական արշավը դադարեցնելու հանրագիր էին ստորագրել: Ինչպես գրել էինք, Էրդողանն անտեսել էր շուրջ 1400 ստորագրություն պարունակող փաստաթուղթը: Պ. Ք. https://www.archive.azg.am/AM/2016012924 © AZG Daily, 2008 |