ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2016-04-22Die Welt. ԵՄ-Ը ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱ ԷՐԴՈՂԱՆԻ ՔՄԱՅՔՆԵՐԻՑԳերմանական Die Welt ազդեցիկ օրաթերթի մեկնաբան Քրիստոֆ Շիլտցը իր վերջին հրապարակումներից մեկում այն միտքն է արտահայտում, որ Եվրոմիությունը չպետք է անտեղի շնորհի ԵՄ անայցագիր մուտքի արտոնություն: «Եթե Թուրքիան ստանա նման արտոնություն, ապա նախագահ Էրդողանը դա լկտիորեն կշահարկի», զգուշացնում է գերմանացի մեկնաբանը: Որպես օրինակ նա վկայակոչում է գաղթականների խնդիրը: «Ներկայումս Թուրքիայից Հունաստան մուտք գործող փախստականների թիվը զգալիորեն նվազել է: Սակայն դա չի նշանակում, թե եվրոպա-թուրքական համաձայնությունները հաջող ընթացք են ստացել: Տվյալ դեպքում միանգամայն տեղին կլիներ հարց տալ. իսկ Թուրքիան ինքը որքա՞ն ժամանակ կընդունի փախստականների», գրում է թերթի մեկնաբանը եւ հիշեցնում թուրքերին երվոպացիների տված անայցագիր մուտքի խոստումը. «Արդեն այս տարվա ամռանը եվրոպացիները սկուտեղի վրա Էրդողանին կմատուցեն անայցագիր մուտքի արտոնություն, որի շնորհիվ մոտ 80 մլն թուրքեր կկարողանան առանց որեւէ սահմանափակման մեկնել Եվրոմիություն, իսկ Էրդողանը կհասնի իր ուզածին: Իրականում փախստականների հետընդունման դիմաց Արեւմուտքի բազմամիլիարդանոց ֆինանսական օգնության հատկացումը եւ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների առաջընթացը նրա համար երկրորդական են»: Այս իրողությունների հիման վրա թերթը եզրակացնում է, որ այցագրային սահմանափակումների վերացումից որոշ ժամանակ անց Էրդողանն այլեւս չի ուզենա կատարել Եվրոմիության հետ ձեռք բերված համաձայնությունները: Ուստի նպատակահարմար կլիներ, որ «Գերմանիայի նման երկրները միայն ազատականացնեին Թուրքիայի հետ այցագրային ռեժիմը, ինչը եվրոպացիներին կպաշտպաներ Էրդողանի քմայքներից, Թուրքիայի իշխանությունների կամայականությունից եւ այդ երկրի քրդերի հնարավոր զանգվածային փախուստից»: Պ. Ք. https://www.archive.azg.am/AM/2016042224 © AZG Daily, 2008 |