ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 2016-07-01ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, ԱՐՑԱԽԸՙ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմըՙ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց: Մասնավորապես երեկ, ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից եւ չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներում ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Հետաքրքրական է, քանի՞ անգամ պետք է ԼՂՀ ՊՆ-ի այսՙ զսպվածության կոչերն ուղղված Ադրբեջանին անտեսվեն, որ ԼՂՀ ՊՆ-ն էլ զսպվածության կոչեր չանի հակառակորդին, այլՙ զսպի՛: Հ. ԱՖ. https://www.archive.azg.am/AM/2016070108 © AZG Daily, 2008 |