ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 2016-08-19

ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼՈՎ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հինգշաբթի օրը հայտարարել է, որ հայկական կողմը կխոսի փոխզիջումների մասին, երբ Բաքուն խոսի զիջումների մասին: «Քանի դեռ նրանք զիջումների մասին չեն խոսում, փոխզիջումների մասին բարձրաձայնելը կոռեկտ չէ»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարըՙ շեշտելով, որ քանի դեռ Բաքվի դիրքորոշումը կոշտանում է, ապա անիմաստ է խոսել հայկական կողմի զիջումների մասին:

Քոչարյանը վերստին ընդգծել է հայկական կողմի դիրքորոշումը, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ այն, որ պետք է երաշխավորված լինի ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը:

Անդրադառնալաով Սարգսյան-Պուտին-Ալիեւ նոր հանդիպման հնարավորությանըՙ փոխարտգործնախարարը հայտնել է, որ հայկական կողմը երբեք չի խուսափել նման հանդիպումներից, «եթե, իհարկե, այդ հանդիպումներից կարելի է որեւէ արդյունք ակնկալել»:

Հարց է ծագումՙ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումներից հայկական կողմը երբեւէ որեւէ արդյունք ակնկալե՞լ է...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2016081921

© AZG Daily, 2008