ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2017-06-23 ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԱՐԱՆՅԱՆԸՙ ԱՄՆ-Ի ԲԱՆԱԿԻ ԲՐԻԳԱԴԱՅԻ ԳԵՆԵՐԱԼՖորտ Սիլում (Օկլահոմա, ԱՄՆ) մայիսի 15-ին կայացած հատուկ միջոցառման ժամանակ հայազգի Սթիվն Ջեկ Մարանյանը արժանացել է Մ. Նահանգների բանակի բրիգադայի գեներալի պատվավոր կոչմանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 3-ի համարը: Սթիվը Ջեկ եւ Ալմա Մարանյանների որդին է: Հասակ է առել Ուոթերթաունում եւ Նատիկում: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Ուեբստեր համալսարանից եւ ապա երկրորդ անգամ բանակի ռազմական քոլեջիցՙ ռազմավարական ուսումնասիրությունների գծով: Հռոմում մասնակցել է ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջի հետ-ավարտական ուսումնասիրությունների կուրսերը: Ծառայել է Իրաքում եւ Աֆղանստանում եւ արժանացել երկու բրոնզե աստղերի: Ներկայիս կնոջը Սինթիայի հետ բնակվում է Օկլահոմայում: Հ. Ծ. https://www.archive.azg.am/AM/2017062328 © AZG Daily, 2008 |