ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 2017-07-21

ՏԱՔՍՈՒ ԱԶՆԻՎ ԵՎ «ԹՐԱՇՈՎ» ՎԱՐՈՐԴԸ

Երեւանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիատ Քիսլերը չորեքշաբթի մի լուսանկար հրապարակեց Սուրեն Սողոյանի հետ: Վերջինս... տաքսու վարորդ է եւ դեսպանատուն էր գնացել ոչ թե Գերմանիա գնալու համար վիզա ստանալու, այլ պարզապես իր մեքենայի մեջ գտել էր դեսպան Քիսլերի հեռախոսը եւ տարել դեսպանատուն, որպեսզի հանձնի տիրոջը: Պարոն դեսպանն էլ շնորհակալություն է հայտնել Սուրենին, ապա լուսանկարվել է հետը, տեղադրել սոցցանցում եւ գրելՙ ազնիվ մարդու հետ:

Ի դեպ, տաքստիստ Սուրենը «թրաշով» է. հիշեցնենք, վարչապետ Կարապետյանը պատերազմ է հայտարարել տաքսու «թրաշով» վարորդներին:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2017072111

© AZG Daily, 2008