ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 2017-07-21

ՈՐԴԻՆԵՐ ՎԵՐԱՑՆՈՂ ԱԼԻԵՎԸ

Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր, նախկին դատախազ Վիդադի Իսքենդերլիի մայրըՙ Հաբիբա Իսքենդերովան եւ եղբայրըՙ Իսֆենդիյար Իսքենդերովը նամակ են գրել Իլհամ Ալիեւին: Նրանց բողոքել են իրենց ընտանիքի անդամից, քանի որ Թբիլիսիում պատսպարված Վիդադին, ըստ մոր եւ եղբոր, «ստահոդ տեղեկություններ է տարածում Ադրբեջանի մասին»: Վիդադիի մայրն ու եղբայրըՙ Ալիեւին ուղղված իրենց նամակում հրաժարվում են Վիդադիից, որն, ըստ նամակի հեղինակներիՙ «պախարակում է Իսքենդերլիների ցեղը»: Նամակն ավարտվում է մոր խնդրանքով. «Պարոն նախագահ, խնդրում եմ օգնել վերացնել մեզ խայտառակող այդ խարանը...»:

Թե ինչ կանի Ալիեւըՙ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Ադրբեջանում ծնողները գիտեն, թե ում պետք է դիմեն, երբ ուզում են վերացնել իրենց որդիներին:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2017072115

© AZG Daily, 2008