ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 2018-05-18

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ

Հուսով ենք` այս խորագիրը մշտապես պահել, քանի որ հանրությունն անհամբեր սպասում է այդ որոշումներին;

Այսպես, նոր կառավարության երեկվա նիստում, տեսախցիկների եւ արագաչափերի եւ դրանց հետեւանքով քաղաքացիների նկատմամբ կիրառված տուգանքների հարցին անդրադառնալով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ժամանակավորապես կասեցնել այդ գործունեությունը` օրենսդրությամբ հետագայում հարցը լուծելու համար: Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պետք է քննարկումների արդյունքում գտնեն հարցի լուծումը:

Երեկվա նիստում ասվեց նաեւ, որ սկսվել է կառավարության ծառայողական մեքենաների կրճատումը, ինչպես նաեւ վերանայվելու են անարդյունավետ գործուղումները, որոնք հաճախ վերածվում են տուրիստական շրջագայությունների:

Շատ ավելի կարեւոր էր վարչապետ Փաշինյանի անդրադարձը գյուղացիների վարկային բեռին, որը տույժ ու տուգանքերով քանի գնում-ծանրանում է: Վարչապետը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարեց, փոխվարչապետների հետ քննարկումներ սկսելով, մեխանիզմներ գտնել` տույժուտուգանքներից ազատելու գյուղացուն, որպեսզի նա հնարավորություն ունենա վարկ վերցնելով այգի մշակել ու բերք ստանալ:

Քաղացիական ակտիվության օրերին բռնություններ եւ գույքի վնասում էին տեղի ունեցել կրիմինալ շրջանակների կողմից, վարչապետը հանձնարարեց բոլոր դեպքերի համար արագացված նախաքննություն իրականացնել եւ քրեական գործեր հարուցել` ոչ մեկը չպետք է անպատժելի մնա, ըստ վարչապետի: Նա ոստիկանապետից ակնկալում էր արագ եւ կոնկրետ գործողություններ:


https://www.archive.azg.am/AM/2018051808

© AZG Daily, 2008