ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 2019-05-09ՄԱՍՆԱԳԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է «ԻՄ ՄԱՐՄԻՆՆ ԱՆՁՆԱԿԱՆ Է» ԳՐՔՈՒՅԿԸՕրերս մեծ աղմուկ բարձրացրած գրքույկի մասին կարծիք է հայտնել մասնագետըՙ բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը : Լրագրողների հետ զրույցում նա դատապարտել է գրքիՙ «Հայաստան բերողների» նախաձեռնությունն ու անիմաստ համարել դա: «Հայակական միջավայրում սեռական մշակույթը շատ առողջ է, մենք պետք է պահպանենք դա: Իրոք, հոգեւոր է հայ ազգը, իզուր չէ, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է: Այնքան արժեքներ կան, որոնք, եթե պահպանենք ու տարածենք, ամբողջ աշխարհին լավություն արած կլինենք: Մեզ պետք չէ վերցնել սեռական մշակույթի արեւմտյան արժեքները: Ամերիկայում սեռական դաստիարակության կրթական ծրագրերն այսօր ամբողջ աշխարհում դատապարտվում են, որովհետեւ այդ ծրագրերով կրթված երեխաների մոտ ինչ հիվանդություն ասեսՙ առաջանում է: Այսօր գալիս են սեռակրթության այն մոդելին, որը Հայաստանում վաղուց ծնողների կողմից տրվում է երեխաներին: Այսինքնՙ գալիս, հասնում են նրան, ինչը որ մենք մոռացել ենք: Մենք մերը չենք գնահատում, վերցնում ենք իրենց հիվանդագինըՙ դա համարելով առաջադե՞մ: Դա հետադեմ է»,- ասել է Նարինե Ներսիսյանը: Գ. Գ. https://www.archive.azg.am/AM/2019050910 © AZG Daily, 2008 |