ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 2019-11-22

ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ «ԱՄԲՐՈՍԻԱՆԱՅԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

Միլանի «Ամբրոսիանա» ակադեմիայի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների բաժինը հրատարակել է «Պատմագիտական ուսումնասիրություններ. ավանդույթ, հիշողություն եւ արդիականություն» ժողովածուն, որն ընդգրկում է տարբեր երկրների 27 գիտնականների գիտական հոդվածներ:

Հատորում առկա է հայկական կարեւոր ներկայություն: Ներածականին հաջորդում է Պողոս-Լեւոն Զեքիյան արքեպիսկոպոսի «Հնարավոր կլինի՞ արդյոք հաղթահարել պատնեշը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում» ուսումնասիրությունը:

Ժողովածուի բաժիներից է «Հին եւ արդի հայ պատմագրության թեմաները եւ միտումները», որն ընդգրկում է իտալացի եւ հայ պատմաբանների ուսումնասիրություններՙ Մարկո Բաիսի «Ժամանակի պատկերացումը հայ հին պատմագրության մեջ. մի քանի դիտարկում ժամանակի ավարտի ժամանակի մասին», Ալդո Ֆեռարիի «Ժամանակակից հայ պատմագրությունը. ծագումը եւ զարգացումները (19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ)», Ռիչարդ Հովհաննիսյանի «Հանգույցներ եւ խոռոչներ արդի հայ պատմության մեջ» եւ Ռայմոնդ Գեւորգյանի «Հայոց ցեղասպանության պատմագրությունը. արտացոլման մի քանի տարրեր»: Նշված բոլոր աշխատություններն իտալերեն են, միայն Ռիչարդ Հովհաննիսյանինըՙ անգլերեն:

Ավելացնենք, որ հատորի շապիկը ձեւավորված է հայ միջնադարյան ձեռագիր էջի պատկերովՙ վերնագրի եւ հատորի խմբագիրների համար ետնախորք ծառայեցնելով մաշտոցյան գիրը...

Ա. Բ.


https://www.archive.azg.am/AM/2019112205

© AZG Daily, 2008