ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2020-07-31ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՐՈՂԻ «ՄԱՅՐԱՆՈՒՇԸ»Ֆրանսիական «Պետրա» հրատարակչությունը լույս է ընծայել Ժան Վիլըմենի «Մայրանուշ» գրքույկը: Այն Մայրանուշ անունով մի տիկնիկի պատմությունն է, որը սկիզբ է առնում է 1915-ի ձմռան վերջից` Վանում: Ըստ գրքի ծանուցման. «1915-ի ապրիլից ամբողջ երկրում տեղի ունեցավ հայ բնակչությանՙ «Երիտթուրքերի» կազմակերպած կոտորածներն ու տեղահանությունները: Բայց դա բոլորովին այլ պատմություն է, եւ «Մայրանուշ» տիկնիկի ճակատագիրը եթե տխուր է, այն պարզապես մի պայթյուն է այն փոթորիկի մեջ, որը հանգեցրեց հայերի ցեղասպանությանը»: Գրքի առաջաբանը գրել է ֆրանսահայ պատմաբան Կլեր Մուրադյանը : Նկարազարդումները կատարել է հեղինակըՙ Ժան Վիլըմենը: Հեղինակը (որը հաճախ է ճամփորդում Թուրքիա եւ քաջատեղյակ է նրա պատմությանը) ասում է, որ իր գիրքը նախատեսված է 7-ից 177 տարեկան մանուկների համար: Ա. Բ. https://www.archive.azg.am/AM/2020073114 © AZG Daily, 2008 |