ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 2020-11-27

ՈՎՙ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Այն մտքին զուգահեռ, որ վարչապետ Փաշինյանը հայտնել է կառավարության երեկվա նիստին, թե այս ծանր ժամանակում իր վրա է վերցնում հետագա զարգացումների պատասխանատվությունըՙ արտաքին եւ ներքին կայունության ու անվտանգության ապահովման առումով, հետաքրքրական է մի ուրիշ տեսակետ, հնչած Ազգային ժողովում: Իշխող «Իմ քայլը» իմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, որը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում, այսինքնՙ Արցախն իր ճակատագրի պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի: Որ գործընթացը կվերականգնվիՙ դրա մասին է վկայում նաեւ Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի սենատի բանաձեւը, որն իրավական փաստաթուղթ դառնալու համար դեռ պետք է անցնի Ֆրանսիայի Ազգային ժողովով ու Մակրոնի ստորագրությունը կրի: Սակայն դա հազիվ թե արագ տեղի ունենա, կամ առհասարակ տեղի ունենա, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ուղղակի կուզենան արագ վերականգնել Մինսկի խմբի ձեւաչափըՙ մասնակցությունը գործընթացներին վերականգնելու համար, ու ֆրանսիան բանաձեւով այդ ճանապարհն է բացել: Այս բոլորին կարող է խանգարել Իրանին խփել սպառնացող ու դեռեւս իշխանության ղեկին գտնվող Թրամփը:


https://www.archive.azg.am/AM/2020112709

© AZG Daily, 2008