ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 2021-06-18

ՍՇԱԿՈՒՅԹ

ՀԱՅ ՊԱՐՈՒՀՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՐԻ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ

Հունիսի 10-12-ին Լիոնի երաժշտության եւ պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում կայացել է Պարի բիենալեՙ «Պարի ապակենտրոնացված պատմություն» ընդհանուր խորագրով, որի ընթացքում անգլերեն եւ ֆրանսերեն զեկուցումներ են ներկայացվել բալետի եւ պարարվեստի պատմությունից:

Ավստրուհի հետազոտող Քրիստինա Գիլինգեր-Կոռեա Վիվարը Զալցբուրգի համալսարանի արվեստի պատմության, երաժշտության եւ պարի ուսումնասիրության բաժնից հանդես է եկել «Փախուստներ հարեմից. տարաշխարհիկ պարուհիներ Լեյլա Բեդերխանի եւ Արմեն Օհանյանի գեղարվեստական ինքնորոշումը» վերնագրով զեկուցմամբ:

Վերջին տարիներին նկատվում է որոշակի հետաքրքրություն հայ պարուհի Արմեն Օհանյանի (Սոֆյա Փիրբուդաղյան, 1887-1976) կյանքի եւ ստեղծագործության նկատմամբ մի շարք ոչ հայ հետազոտողների կողմից: Բավական է նշել, որ Վիքիպեդիայում նրա կենսագրությունը ներկայացված է քսան լեզվով: Օհանյանը Ռուսաստանում, Պարսկաստանում, Ֆրանսիայում եւ Մեքսիկայում բնակված արվեստագիտուհի էր, որն իր քայլերն արվեստում կատարել է հայ դրամատիկական թատրոնում եւ ռուսական օպերային թատրոնում, այնուհետեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, 1910-ականներին հռչակվել որպես արեւելյան եւ ազատ պարերի կատարող, նաեւ իր ֆրանսերեն կենսագրական հատորներով, հետագայում նաեւՙ իսպաներեն աշխատություններով:

Ներկայումս ԱՄՆ-ում հրատարակության է պատրաստվում Վարդան Մատթեոսյանի եւ Արծվի Բախչինյանի «Շամախեցի պարուհին» անգլերեն մենագրությունը Արմեն Օհանյանի մասին:

Ա. Բ.


https://www.archive.azg.am/AM/2021061830

© AZG Daily, 2008