ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 2021-12-17ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎՀայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած: 1. Արցախը հանձնված է Ադրբեջանին, 2. Ցեղասպանության միջազգային ճանաչումը դե ֆակտո հանված է մեր արտաքին քաղաքական օրակարգից, 3. Առաջիկայում կբավարարվի ամենաթարմ նախապայմանը՝ միջանցքի բացումը: Ի դեպ, 1992թ. Թուրքիան Հայաստանի առջև նախապայան է դրել Անկախության հռչակագրից հանել հետևյալ պարբերությունը. «11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:» Նախապայման է եղել նաև Հայաստանի զինանշանից Արարատ լեռան պատկերի հեռացումը, քանի որ այն դիտարկվել է որպես տարածքային պահանջ ուղղված Թուրքիային: Նոր սահմանադրության մշակման ժամանակ (տես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը) կարող է այս հարցին լուծում տրվել՝ ասենք չորրորդ հանրապետության հիմնադրման ձևով, նոր հռչակագիր ընդունելով և այլն: Հիմա, ամենայն հավանականությամբ, Հայաստանն ու Թուրքիան կստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ փաստաթղթեր, կֆիքսեն, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու անքակտելիությունը և Ցեղասպանության վերաբերյալ մի լղոզված ձևակերպում կտան՝ Էրդողանական «համատեղ ողբերգություն» ոճով: Գալիք բանակցություններում Թուրքիան զրո կաշկանդվածություն է ունենալու հայկական կողմից, սակայն մի փոքր կաշկանդվածություն կունենա միջնորդ պետություններից: Այս պահին դրանք երկուսն են՝ ԱՄՆ-ն (տես Bloomberg-ի արտահոսքը) և Ռուսաստանը (տես ՀՀ իշխանությունների դիմումը միջնորդության համար): ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից https://www.archive.azg.am/AM/2021121739 © AZG Daily, 2008 |