ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 2013-01-23 ՆՎԱՃՈՒՄ ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՌԵԿՈՐԴԸ ԿԳՐԱՆՑՎԻ «ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔՈՒՄ»Հայկական «Դյուցազնագրքում» նոր նվաճում կգրանցվի: Օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում տեղի ունեցավ նոր ռեկորդի սահմանման միջոցառումը: Սուրեն Աղաբեկյանը ձախ ձեռքի ճկույթով բարձրացրեց (պոկում վարժություն) 110 կգ: Դա 5,5 կգ-ով գերազանցում է համաշխարհային նախկին ռեկորդը, որը պատկանում էր նորվեգացի Քրիստիան Հոլմին: Վերջինս այդ ռեկորդը սահմանել էր 2008-ին: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Սուրեն Աղաբեկյանի նվաճումը հաստատող տեսանյութն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվելու են Լոնդոնում գտնվող Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակ: Սուրենը զբաղվում է ձյուդոյով, սովորում է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության բաժնի մագիստրատուրայում: Նա մտադիր չէ բավարարվել ձեռքբերածով ու աշխատելու է բարելավել իր ռեկորդը, ինչպես նաեւ համաշխարհային նոր ռեկորդ սահմանել մատնեմատով: https://www.archive.azg.am/AM/2013012321 © AZG Daily, 2008 |