ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 2013-01-26

ՇԱԽՄԱՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Վեյք Ան Զեեի մրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը նոր հաջողության հասավՙ սեւերով 48-րդ քայլին հաղթելով Հիկարու Նակամուրային: Այդ հաղթանակի շնորհիվ հայ շախմատիստը վաստակեց 8,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենին: Վերջինս հաշտություն կնքելով Վան Հաոյի հետ, վաստակեց 9 միավոր:

Առաջատարների խմբին մոտեցավ Սերգեյ Կարյակինը, որը հաղթելով Իվան Սոկոլովին, վաստակեց 7,5 միավոր: 7 միավորով 4-րդ տեղում Վիշվանաթան Անանդն է, որը հաշտություն կնքեց Հոու Յիֆանի հետ: Հաղթանակ տոնեց նաեւ Անիշ Գիրին, որի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան էր: Գիրին ունի 6 միավոր:

B խմբի մրցաշարում իր հաջող ելույթներն է շարունակում Սերգեյ Մովսիսյանը, որը ոչ-ոքի խաղաց Յան Սմիթսի հետ: Հայ գրոսմայստերը վաստակեց 8 միավորՙ պահպանելով առաջատարի դիրքը: Նրան միավորներով հավասարվեց Դանիլ Դուբովը, որը պարտության մատնեց Սերգեյ Տիվյակովին: Սմիթսն ու Արկադի Նայդիչը 7,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Նայդիչը հաղթեց Ռապորտին:


https://www.archive.azg.am/AM/2013012621

© AZG Daily, 2008