ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 2013-02-02

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ 22-ԱՄՅԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ

Հունվարի 31-ինՙ ժամը 22-ի սահմաններում, Հայաստանի զորամասերից մեկի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վերք է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Այվազյանը: Պաշտպանության նախարարությունից «Ազգ»-ին հայտնում են, որ 22-ամյա Ալբերտը բանակ էր զորակոչվել 2012-ի գարնանային զորակոչովՙ Նոր Նորքի զինկոմիսարիատից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասովՙ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:


https://www.archive.azg.am/AM/2013020203

© AZG Daily, 2008