ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 2013-02-02

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը հրապարակելու առաջարկությամբ հանդես է եկել նրա նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը :

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում արձագանքել միջադեպին` կապված ՀՀ նախագահի թեկնածու, հայ ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ եւ իրավապաշտպան Պարույր Հայրիկյանի վրա 2013 թ. հունվարի 31-ին կատարված զինված հարձակման հետ:

Ասոցիացիան, տվյալ գործողության իրավական գնահատումը եւ պատճառների ու կատարողների պարզումը թողնելով իրավասու մարմիններին, նախագահական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած այս միջադեպը գնահատում է որպես քաղաքական բախտախնդրություն եւ հանրապետության բոլոր ողջամիտ քաղաքական ուժերին կոչ է անում համախմբելու ջանքերը ներքաղաքական կայունության եւ օրինապատշաճ, արդար եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ ապահովելու համար:

Ասոցիացիան նաեւ մաղթում է պարոն Պ. Հայրիկյանին շուտափույթ ապաքինում եւ անհապաղ վերադարձ նախագահական ընտրարշավ:


https://www.archive.azg.am/AM/2013020215

© AZG Daily, 2008