ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2013-02-09

ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն` նախորդ տարվա հոկտեմբեր ու դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ամիսներին հանրապետություն ներկրվել է 2189 անուն դեղորայք, եւ նույն 581 դեղերից 40-ը 10 տոկոսից ավելի թանկացել են, ու գրեթե նույնքան դեղեր էլ նույնչափ էժանացել: Այդ ամիսներին ներկրված դեղերի կեսից ավելիի գները մնացել են անփոփոխ:

Առողջապահության նախարարության (ԱՆ) փոխանցմամբ` դեղերի գների տատանումների հիմնական պատճառ կարող են լինել արտադրողի կողմից գների եւ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները: Նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ հանրապետությունում դեղերի գներն ազատականացված են, ու թեեւ նախարարությունը դեղերի գների աճի զսպման իրական լծակներ չունի, այնուամենայնիվ դեղերի շուկայում հակամենաշնորհային երեւույթների զսպման մեխանիզմներ մշակել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հետ համատեղ, եւ մշտադիտարկում իրականացնելուց հետո արդյունքները մեկամսյա հաճախականությամբ ներկայացնում է ՏՄՊՊՀ:

Ի. Պ.


https://www.archive.azg.am/AM/2013020902

© AZG Daily, 2008