ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 2013-02-13

ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԵՆԻՔ

Լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի հայրենիք եւ նա իր վերջին հանգրվանը կգտնի հայրենի հողում:

Այս որոշումը կայացվել է մարզաշխարհի ղեկավարության եւ Վլ. Ենգիբարյանի հարազատների կողմից: Լեգենդար բռնցքամարտիկը վերջին տարիներին բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ 81 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն:

Վլ. Ենգիբարյանը եղել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով: Բռնցքամարտիկների մի քանի սերունդներ են ոգեշնչվել նրա հաջողություններով, կրթվել եւ դաստիարակվել մեծ մարզիկի պատգամներով: Նա արժանացել է բազմաթիվ պետական, կառավարական պարգեւների, ձեռք բերել մարզական բարձրագույն տիտղոսըՙ դառնալով օլիմպիական չեմպիոն: Չնայած նա կյանքի վերջին տարիներին հայրենիքում չէր բնակվում, սակայն մշտապես սերտ կապի մեջ է եղել հայրենիքի եւ հատկապես հայաստանյան մարզաշխարհի հետ:

Վլ. Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորության արարողությունը կսկսվի փետրվարի 16-ին ժամը 14:00-ին նույն տեղում, աճյունը հողին կհանձնվի Երեւանի քաղաքային պանթեոնում:


https://www.archive.azg.am/AM/2013021324

© AZG Daily, 2008