ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 2013-03-05

ՀՐԱՁԻԳՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Դանիայում ավարտվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Երիտասարդների տարիքային խմբում վազող թիրախ 10 մ խառը վազք մրցաձեւում բրոնզե մեդալի արժանացած մեր հրաձիգների եռյակը չկարողացավ նույն հաջողությամբ մասնակցել վազող թիրախ նորմալ վազքի մրցումներին: Մեր հավաքականը 1597 միավորով գրավեց 4-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով Ուկրաինայի (1670), Ֆինլանդիայի (1633) եւ Ռուսաստանի (1604) հրաձիգներին:

Անհատական պայքարում Ռազմիկ Մինասյանը 543 միավորով 16 մասնակիցների մեջ գրավեց 8-րդ տեղը: Արթուր Պետրոսյանը 531 միավորով 12-րդ տեղում էր, իսկ Շանթ Սարգսյանը 15-րդն էր (523 միավոր):

Նույն մրցաձեւի աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 345 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Մրցումների վերջին օրը մեծահասակների մրցաշարում հանդես եկան Իրինա Աղաջանյանն ու Կարինե Պողոսյանը: Օդամղիչ հրացանով մրցաձեւում Իրինան 404 միավորով 77 մասնակիցների մեջ գրավեց 67-րդ հորիզոնականը, իսկ Կարինեն 394,9 միավորով եզրափակեց աղյուսակը:


https://www.archive.azg.am/AM/2013030523

© AZG Daily, 2008