ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 2013-03-14

ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, ՈՐ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԵՆ ԴՆՈՒՄ ԲԱՔՎԻ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐԵՎԷ ԿԵՐՊ «ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ»

Այն ադրբեջանցիները, ովքեր համարձակվել են կասկածի տակ առնել Բաքվի պաշտոնական տեսակետը, այս կամ այն կերպ հետագայում պատժվել են, ինչպես նախկին նախագահ Ա. Մութալիբովը, լրագրող Ա. Ֆատուլաեւը կամ լուսանկարիչ Չ. Մուստաֆաեւը:

Այս հանգամանքի հատուկ շեշտադրությամբ հանդես է եկել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը` եգիպտական ամենահեղինակավոր օրաթերթում` «Ալ Ահրամ»-ում: Դեսպան Մելքոնյանի հոդվածը լույս է տեսել ի պատասխան նույն թերթում տեղ գտած մեկ այլ հրապարակման, որտեղ աղավաղված ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ինչպես նաեւՙ Խոջալուի դեպքերը:

Դեսպան Մելքոնյանը, մասնավորապես, պարզաբանել է, որ Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական քարոզչության նպատակն է մոլորեցնելով միջազգային հանրությանը խուսափել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացրած հայերի ջարդերի եւ էթնիկ զտումների համար պատասխանատվությունից: Ներկայացնելով Խոջալուի մասին ճշմարտությունը` Հայաստանի դեսպանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվի պաշտոնական տեսակետը կասկածի տակ դնելու համարձակություն ունեցող ադրբեջանցիները հետագայում այս կամ այն կերպ պատժվել են, ինչպես նախկին նախագահ Ա. Մութալիբովը, լրագրող Ա. Ֆատուլաեւը կամ լուսանկարիչ Չ. Մուստաֆաեւը:

Դեսպանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու եւ խնդիրը բիրտ ուժի կիրառմամբ լուծելու ցանկության հետեւանքն է: Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից շահարկվող ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին` նա պարզաբանել է, որ դրանց գլխավոր նպատակը եղել է ռազմական գործողությունների դադարեցումը եւ խաղաղ բանակցությունների մեկնարկը, ինչը ժամանակին խուսափել է իրականացնել հենց Ադրբեջանը:

Արմեն Մելքոնյանի ընդգծմամբՙ Հայաստանը հանձնառու է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա իրականացվող բանակցային գործընթացին:

Վ. Պ.


https://www.archive.azg.am/AM/2013031411

© AZG Daily, 2008