ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #68, 2013-04-27ՀԲԸՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԱյս մտադրության մասին Պոլսո «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչին հայտնել է ՀԲԸՄիության Եվրոպայի կազմակերպության ատենապետ Ալեքսի Գյովճյանը, որ Ապրիլի 24-ին կարճ այցելությամբ եղել է Ստամբուլում եւ մասնակցել Թաքսիմ հրապարակում եւ այլուր այդ օրը տեղի ունեցած միջոցառումներին: Ըստ Ս. Գյովճյանի, հայկական սփյուռքի աչքը առաջին հերթին սեւեռված է մնում Հայաստանի Հանրապետւթյուն-Արցախի Հանրապետություն առանցքի վրա, որը պայմանավորում է սփյուռքահայության ապագան: Երկրորդ առանցքը, ըստ ֆրանսահայ գործչի, Թուրքիան է, որտեղ գտնվում են սփյուռքահայության արմատները, որոնցով իմաստավորվում է սփյուռքի գոյությունը: Նա ասել է նաեւ, որ ՀԲԸՄիությունը պատրաստ է Թուրքիայի հետ եւ մեջ աշխատելու, առաջին հերթին այնտեղ հաստատելով տեղացի գործակիցների միջոցով ներկայություն, գրում է «Ժամանակ» օրաթերթը իր երեկվա համարում: https://www.archive.azg.am/AM/2013042703 © AZG Daily, 2008 |