ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 2013-06-27ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑՇախմատի Գրան պրիի մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Տատյանա Կոսինցեւայի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Բելա Խոթենաշվիլին ու Հարիկա Դրոնավալին, Աննա Մուզիչուկն ու Բաթչիմեգ Թուվշինթուգսը, Համպի Կոներուն եւ Նանա Ձագնիձեն: Վիկտորիա Չմիլիտեն հաղթեց Աննա Ուշենինային, Անտուանետա Ստեֆանովան պարտության մատնեց Օլգա Գիրյային: Ավարտական 2 տուրերից առաջ Էլինա Դանիելյանը 3 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: 6,5 միավորով առաջատարը Համպի Կոներուն է: 6 միավոր ունի Աննա Մուզիչուկը: Այսօր կայանալիք 10-րդ տուրում Դանիելյանը կմրցի Բելա Խոթենաշվիլու հետ: https://www.archive.azg.am/AM/2013062721 © AZG Daily, 2008 |