ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #176, 2013-10-16

«Diplomat»-Ը ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Նորաբաց «Diplomat» ակումբն այսուհետեւ հասարակության լայն շերտերին կներկայացնի դիվանագիտություն հասկացությունն, ու թե այն ինչ ճանապարհով է զարգանում մեր հանրապետությունում: Ակումբի ներկայացուցիչ Արման Նավասարդյանի ներկայացմամբՙ կառույցը ապագաղափարախոսական եւ վերկուսակցական է: «Մենք չենք հարում ոչ մի քաղաքական հոսանքի եւ չենք կատարում ոչ մեկի պատվերը: Մեր ուղեգիծն օբյեկտիվությունն է», ասաց Նավասարդյանըՙ հավելելով, որ ակումբն ակտիվորեն աշխատելու է Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների եւ դեսպանատների հետ, որոնց ներկայացուցիչները, դեսպանները պարբերաբար կլինեն ակումբի հյուրերը:

Ակումբի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի առաջին խորհրդական Խոլամ Ռեզան , ում գնահատմամբՙ Հայաստանի դիվանագիտական համայնքում նման ակումբի գործունեությունը շատ էր զգացվում, եւ հույս հայտնեց, որ Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններն ակումբի շրջանակներում կներկայացնեն իրենց երկրների դիրքորոշումները տարբեր հարցերում:

Հ. Հ.


https://www.archive.azg.am/AM/2013101613

© AZG Daily, 2008