ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 2013-12-19 ՇԱԽՄԱՏ ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑՊեկինում ավարտվեց համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցաշարը, որի ընթացքում 16 գրոսմայստերներ իրենց ուժերը չափեցին արագ, կայծակնային եւ բասկյան ձեւաչափերով շախմատում: Բասկյան ձեւաչափով շախմատում Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակած 4,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: 4-րդ տուրում Լեւոնը Ռուսլան Պոնոմարյովի հետ 2 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի, իսկ ավարտական տուրում 0-2 հաշվով զիջեց Շահրիյար Մամեդյարովին: Ինչպես կայծակնային մրցաշարում, բասկյան շախմատի մրցախաղում էլ հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: 4-րդ տուրում նա 2-0 հաշվով հաղթեց Լե Քուանգ Լիեմին, իսկ ավարտական 2 պարտիաներում 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Կարյակինը վաստակեց 8,5 միավոր: 6,5 միավորով 2-րդ տեղը գրավեց Շահրիյար Մամեդյարովը: Նրան կես միավոր զիջեց Ռուսլան Պոնոմարյովը: https://www.archive.azg.am/AM/2013121920 © AZG Daily, 2008 |