ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 2013-12-24ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՈՎԳրիգոր-Սեւակ Մխիթարյանին չհաջողվեց նվաճել Բրազիլիայի շախմատի չեմպիոնի տիտղոսըՙ բավարարվելով արծաթե մեդալով: Մխիթարյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր: Հայ շախմատիստն անհաջող խաղաց վերջնագծումՙ կրելով 2 անընդմեջ պարտություն Սանտյագո դե Մոուրայից եւ Ամորիմ Բարբոսայից: Եվ թեեւ վերջին տուրում Մխիթարյանը հաղթեց Մաքսիմո Մաչեդոյին, սակայն դա բավարար չէր առաջատարին հասնելու համար: Չեմպիոն հռչակվեց Ռաֆայել Լեյթաոն, որը վաստակեց 9,5 միավոր: Բրոնզե մեդալակիր դարձավ 8 միավոր վաստակած Ցեզար Ումետսուբոն: https://www.archive.azg.am/AM/2013122418 © AZG Daily, 2008 |