ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 2013-12-26ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԽՈՍՏԱՑԱՎՏնտեսական մրցակցության հանձնաժողովն այս տարի շարունակել է իր ակտիվ գործունեությունըՙ բացահայտելով գերիշխող դիրքի չարաշահման եւ անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր: Ամփոփելով անցնող տարինՙ այդ մասին երեկ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը : Նա թվարկեց այն ոլորտները, որտեղ բացահայտվել են գերիշխող դիրքի չարաշահումները` դեղերի ներմուծում եւ իրացում, ջրամատակարարում, տրանսպորտ, հեռախոսակապ, միջմարզային ուղեւորափոխադրումներ եւ այլն: «Մենք շարունակելու ենք հետեւել ռիսկային շուկաներին, որտեղ գործունեություն են իրականացնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարողները: Լինելու են նոր բացահայտումներ, որոնց մասին դեռ չենք բարձրաձայնի», հայտարարեց Արտակ Շաբոյանը: Անցյալ տարի հանձնաժողովը բացահայտել է նաեւ հակամրցակցային համաձայնության բազմաթիվ դեպքեր, իսկ այդ խախտման համար պետական գնումների ոլորտում 8 ընկերություն ենթարկվել է խիստ պատասխանատվության եւ տուգանվել 40 մլն դրամի չափով: Այդ ընկերությունները կհայտնվեն գնումների աջակցման կենտրոնի «սեւ ցուցակում» եւ որոշ ժամկետով կզրկվեն պետական գնումներին մասնակցելու իրավունքից: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հարցին պատասխանելովՙ Արտակ Շաբոյանն ասաց, որ Մաքսային միության անդամ դառնալուց հետո հայկական ընկերությունները մեծ հնարավորություններ կստանան ապրանքների արտահանման ավելացման եւ նոր շուկաների ձեռքբերման համար: Ըստ հանձնաժողովի նախագահիՙ անդամակցությունը կխթանի մեր տնտեսվարողների թվի եւ արտադրության ծավալների ավելացումը, ինչն էլ կբերի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը: Ա. Մ. https://www.archive.azg.am/AM/2013122603 © AZG Daily, 2008 |