ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 2014-04-04

ԹԵՔԵՅԱՆԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Սույնով հայտարարությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է Թեքեյանական 4-րդ օլիմպիադա եւ նրա շրջանակներում անցկացվող «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Անգլերեն լեզու» առարկաների մրցույթ:

Միջոցառման նպատակն է` խթանել եւ խրախուսել հայոց եւ օտար լեզուների, հայ գրականության, ինչպես նաեւ բնագիտական առարկաների իմացությունը, հնարավորություն տալ աշակերտներին դրսեւորել իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադային մասնակցում է Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Բերձորի` Վ. Թեքեյանի անվան դպրոցների 8-9-րդ դասարանի թվով 70 աշակերտ:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու Թեքեյանական 4-րդ օլիմպիադայի հաղթողների մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին` ժամը 15:30-ին Թեքեյան Կենտրոնում /Խանջյան 50/:

ԹԵՔԵՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ


https://www.archive.azg.am/AM/2014040414

© AZG Daily, 2008