ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 2016-10-28

«MTS Smart Start 3» ՍՄԱՐԹՖՈՆՙ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՐՄԱՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐՈՎ

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները սմարթֆոնի բոլոր կարեւոր հնարավորություններով օժտված «MTS Smart Start 3»-ը կարող են ձեռք բերել ծառայությունների փաթեթների ամենահարմար տարբերակի հետ միասին:

Այսպես, «STARTPHONE 4500» սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս մոդելը կարելի է ստանալ 1 դրամով: Այս տարբերակի դեպքում սակագնային պլանին բաժանորդագրության ամսավճարը կազմում է ընդամենը 4500 դրամ, որի դիմաց տրամադրվում է 2000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 3000 ՄԲ ինտերնետ եւ անսահմանափակ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն (1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում):

Սմարթֆոնը նաեւ կարելի է ձեռք բերել ծառայությունների հատուկ փաթեթով, որում ներառված են 5000 ներցանցային րոպե եւ 5000 ՄԲ ինտերնետ: Այս դեպքումՙ սմարթֆոնի գինը 25900 դրամ է:

Առանց փաթեթի ձեռք բերելու դեպքում սմարթֆոնի գինը 21900 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ինտերնետն ավելի շատ մարդկանց հասանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել սմարթֆոնը 1 դրամովՙ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/ VivaCellMTSofficialpage


https://www.archive.azg.am/AM/2016102829

© AZG Daily, 2008