ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2017-04-213 ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՇՈՒԿԱՅՈՒՄԿաննի (Ֆրանսիա) այս տարվա հոբելյանական 70-րդ կինոփառատոնի օրերին միջազգային ավանում կազմակերպված կինոշուկային (Marche՛ du Film) առաջին անգամ կմասնակցի Հայաստանը երեք ֆիլմերով, որոնք են «Ավրորայի Արշալույսը», «Վիրավոր քաղաքը» եւ «Փոխանակումը»: Դրանք ընտրվել են Մշակույթի նախարարություն ներկայացված 12 կինոծրագրերի միջից: Կաննի փառատոնը կայանալու է մայիսի 17-28-ը: Այդ առթիվ կազմված հատուկ հանձնախմբում ընդգրկված են Արսեն Բաղդասարյանը, Գուժ Թադեւոսյանը, Հովհաննես Գալստյանը, Վարդան Աբովյանը, Արման Երիցյանը եւ Նարինե Մկրտչյանը: Հ. Ծ. https://www.archive.azg.am/AM/2017042121 © AZG Daily, 2008 |