ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2017-06-23ՆԱՏՕ-Ն ՄՈՏԵՑԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆՀունիսի 21-ին Բալթիկ ծովի երկնքում ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, որի մեջ գտնվել է անձամբ նախարարը: Տեղեկության համաձայնՙ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է պարզապես ուղեկցել ՌԴ ՊՆ ղեկավարի ինքնաթիռըՙ Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրա, երբ նախարարը ուղեւորվում էր Կալինինգրադ: Սակայն ՆԱՏՕ-ի կործանիչը չափից դուրս շատ է մոտեցել ռուսական ինքնաթիռին, եւ վտանգ զգալով, ՌԴ ԶՈՒ կործանիչը կանգնել է ՆԱՏՕ-ական ինքնաթիռի եւ ՌԴ ՊՆ ղեկավարի ինքնաթիռի արանքումՙ թույլ չտալով, որ «ՆԱՏՕ-ն մոտենա ՌԴ ՊՆ նախարարին»: F-16, սակայն, չի շտապել հեռանալ վտանգավոր հարեւանությունից, ինչի պատճառով էլ ռուսական կործանիչը թափահարել է թեւերը, ինչը նշանակում էՙ կրակելու պատրաստակամության ցուցադրում: Սրանից հետո միայն ՆԱՏՕ-ի կործանիչը հեռացել է: Մի խոսքով, հունիսի 21-ին երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվել: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2017062325 © AZG Daily, 2008 |