ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 2017-07-21

ԼԻԲԱՆԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՎԱԶԳԵՆ ՅԱՐԴԸՄՅԱՆԸ

Այդ մասին է հաղորդել Ամերիկայի Հայ ինժեներների եւ գիտնականների (AESA) ընկերությունը: Վազգեն Յարդըմյանը այդ ընկերության նախկին նախագահն է եղել եւ երկարամյա գործող անդամը: Նշանակումը կատարել է ՄԱԿ-ի «Զարգացման ծրագիրը» (UNDP):

Յարդըմյանը մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Ֆուլերտոնի Կալիֆոռնիա պետական համալսարանից: Ունի ավելի քան 30 տարվա փորձառություն: Նախկինում աշխատել է UNDP-ում որպես Հայաստանի բնապահպանական խնդիրների խորհրդատու: Երկու անգամ (2001-ին եւ 2005-ին) ընտրվել է «Կրեսենտա հովտի ջրային պաշարների» տնօրենների վարչության անդամ: Եղել է նաեւ այդ կազմակերպության վարչության նախագահը:

Ամերիկայի Հայ ինժեներների եւ գիտնականների ընկերությունը հիմնվել է 1983-ին Գլենդեյլում: Ունի մասնաճյուղեր այլ քաղաքներում:

«Մասնագիտական առումով նշանակումս մեծ պատասխանատվություն է դնում ուսերիս, բայց հպարտ եմ, որ առիթ է ստեղծվելու վերադառնալու դեպի իմ ծննդավայրըՙ Լիբանան եւ այնտեղ աշխատելու բնապահպանության նախարարության կազմում», նշել է Յարդըմյանը այդ առթիվ:

Հիշեցնենք, որ այդ նույն պաշտոնում, բայց Լիբանանի վարչապետին որպես խորհրդական, տարիներ առաջ, աշխատել է հայազգի մեկ այլ մասնագետՙ դոկտ. Հրաչ Գույումճյանը (Գումրույան), որն այժմ պատվակալ քարտուղարն է Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն խորհրդի:

Հ. Ծ.


https://www.archive.azg.am/AM/2017072120

© AZG Daily, 2008