ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 2019-12-20

Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐԵԼ

Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էր առաջինը ԱԺ ամբիոնից հայտնել, որ գիշերային ժամերին ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի եւ Armlur կայքի խմբագրություն եւ տակնուվրա արել խմբագրությունը: Ավելի ուշ խոսեցին «Ժողովուրդ» օրաթերթի ներկա խմբագիր Քնար Մանուկյանն ու նախկին խմբագիր, «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Առաջինը փոխանցեց լրագրողներին, թե տեղի ուեցածը լրատվամիջոցին ակնհայտ վախեցնելու եւ ճնշելու փորձ է, մանավանդ` ներխուժածներն ինչ-որ բան են փնտրել, քանի որ բոլոր դարակները բացված են: Թագուհի Թովմասյանը հակված է այն տեսակետին, թե կարող էին իրենց հրապարակած լուրի աղբյուրի մասին տեղեկություն փնտրել` արդեն իսկ իրավապահներն ավելի վաղ վերծանել էին Քնար Մանուկյանի մեկուկես ամսվա հեռախոսային խոսակցությունները (ըստ «Հրապարակի»` Մարտի մեկի գործով ցուցմունքների հրապարակման աղբյուրն են փնտրել այդ վերծանման ընթացքում), այս ներխուժումն էլ նման է աղբյուր փնտրելուն.«Ինձ համար մտահոգիչ է, որ լրագրողներն այսպես թիրախավորված են», նշել է Թ. Թովմասյանը:

Մ.Խ.


https://www.archive.azg.am/AM/2019122004

© AZG Daily, 2008