ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2020-07-31

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՐՈՂԻ «ՄԱՅՐԱՆՈՒՇԸ»

Ֆրանսիական «Պետրա» հրատարակչությունը լույս է ընծայել Ժան Վիլըմենի «Մայրանուշ» գրքույկը: Այն Մայրանուշ անունով մի տիկնիկի պատմությունն է, որը սկիզբ է առնում է 1915-ի ձմռան վերջից` Վանում:

Ըստ գրքի ծանուցման. «1915-ի ապրիլից ամբողջ երկրում տեղի ունեցավ հայ բնակչությանՙ «Երիտթուրքերի» կազմակերպած կոտորածներն ու տեղահանությունները: Բայց դա բոլորովին այլ պատմություն է, եւ «Մայրանուշ» տիկնիկի ճակատագիրը եթե տխուր է, այն պարզապես մի պայթյուն է այն փոթորիկի մեջ, որը հանգեցրեց հայերի ցեղասպանությանը»:

Գրքի առաջաբանը գրել է ֆրանսահայ պատմաբան Կլեր Մուրադյանը : Նկարազարդումները կատարել է հեղինակըՙ Ժան Վիլըմենը: Հեղինակը (որը հաճախ է ճամփորդում Թուրքիա եւ քաջատեղյակ է նրա պատմությանը) ասում է, որ իր գիրքը նախատեսված է 7-ից 177 տարեկան մանուկների համար:

Ա. Բ.


https://www.archive.azg.am/AM/2020073114

© AZG Daily, 2008