ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 2019-09-27

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ «ՆԱՂԱՇ» ՀԱՄՈՒՅԹԸ ՆՈՐ CD Է ԹՈՂԱՐԿԵԼ

Հինգ տարի եվրոպական երկրներում շրջագայելուց հետո Հայաստանի «Նաղաշ» համույթը վերադարձել է ձայնագրման ստուդիայում ավարտին հասցնելու իրենց «Պանդխտության երգեր» եռերգությունը: Ծրագիրը «Հայկական հոգեւոր, ժողովրդական եւ նոր դասական երաժշտության խորապես հուզական միաձուլում» է բնութագրել Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանըՙ «BR klassik-ը»:

Միջնադարյան հայ տաղերգու, նկարիչ, հասարակական եւ եկեղեցական գործիչ Մկրտիչ Նաղաշի (մոտ 1394- մոտ 1470) անունը կրող, Երեւանում գործող համույթում ընդգրկված են երեք վոկալիստ կանայք եւ երեք հմուտ նվագածու տղամարդիկ (դուդուկ, ուդ, դհոլ): Ղեկավարում է դաշնակահար եւ ամերիկահայ ճանաչված կոմպոզիտոր Ջոն Հոտյանը : Մատուցված երաժշտությունը Աստծո հետ մարդու հարաբերության մասին խորհրդածություններն ենՙ երկար տարիներ պանդխտության մեջ գտնված կղերականի տեսանկյունից:

«Երեւույթը մեզՙ հայերիս շատ ծանոթ է, բայց մեր կատարումներով եվրոպացի հանդիսատեսին ենք ցանկանում ծանթոնացնել մեր մշակութային ժառանգությունը, որի մասին այնտեղ քչերը գիտեն», բացատրում է Հոտյանը , որն այժմ հանգանակություն է նախաձեռնել ավարտին հասցնելու համար եռերգության երրորդՙ «Ողբասացություններ եւ օրհնություններ» խտասկավառակը, որին ուղեկցելու է 65 էջանոց գրքույկը: Այնտեղ հայերենի կողքին անգլերենով, գերմաներենով եւ ֆրանսերենով ներկայացված են լինելու խմբի ստեղծման պատմությունը, Նաղաշ բանաստեղծի կենսագրությունը եւ նրա մի շարք բանաստեղծությունների թարգմանությունները:

«Նաղաշ» համույթի հաջորդ շրջագայությունը կատարվելու է 11 եվրոպական երկրներում, որից հետո 2020-ի հոկտեմբերին համույթը ժամանելու է Մ. Նահանգներ եւ Կանադա:

Հավելյալ տեղեկությունների համար այցելել «www.naghashensemble.com» կայքը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2019092706

© AZG Daily, 2008