ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 2019-11-08

ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԳԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ՄԻՉԻԳԱՆՈՒՄ

Բիրմինգհեմ Բլումֆիլդի (Միչիգան) մշակութային խորհուրդը որոշել է իր նորաստեղծ «Partners with the Arts» (Արվեստների հետ գործընկերության) մրցանակը շնորհել Հակոբյանների «Գորգերի աշխարհ» հաստատությանը, իրենց բազմաբնույթ մարդասիրական աշխատանքների եւ մասնավորապես Դետրոյթի արվեստների ինստիտուտի հետ սերտ համագործակցության համար:

Ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» լրատվության, Հակոբյանները լայնածավալ համայնքային գործունեություն են ծավալում: Ստեղծագործական ուսումնասիրությունների քոլեջի համագործակցությամբ հիմնել են գորգերի ձեւավորման տարեկան կրթաթոշակ-մրցույթ, իսկ «Interior Design» ամերիկյան ընկերության հետՙ տարեկան համանահանգային ուսանողական գեղարվեստական ձեւավորման մրցույթ: Նրանք նաեւ ուրբաթ օրերը կազմակերպում են արդեն լայն ճանաչում ստացած ջազային համերգներ:

Բիրմինգհեմ Բլումֆիլդի մշակութային խորհուրդը իր այս տարվա 24-րդ տարեկան մրցանակը շնորհել է Բարբարա Հելերինՙ Դետրոյթի արվեստների ինստիտուտի տնօրենին եւ հատուկ ծրագրերի վարիչին, արվեստների խրախուսման բնագավառում իր երկարամյա նպաստի համար: Նա, մասնավորապես, մեծ ներդրում է ունեցել Դիեգո Ռիվերայի որմնանկարների պահպանման եւ քաղաքի տարբեր մասերում քանդակների տեղադրման գործերում:

Հ.Ծ.

Նկար 1. Ձախից` Անժելա, էդուարդ եւ Սյուզան Հակոբյաններ


https://www.archive.azg.am/AM/2019110802

© AZG Daily, 2008