ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 2019-12-27

Ի ՀՈՒՇ

ՀՈՐԴԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՆԿԱԳԻՐ-ԲԵՄԱԴՐԻՉԻ ՄԱՀԸ

Կյանքից հեռացել է հայազգի արաբագիր գրող, մանկագիր, դերասանուհի եւ բեմադրիչ Մարգո Մալաթճալյանը : Նա ծնվել էր Երուսաղեմում, Ցեղասպանությունից վերապրածների ընտանիքում, մեծացել Հորդանանի Քարաք քաղաքում: Գործարարություն է ուսանել Բեյրութի Ամերիկյան համալսարանում: Ամմանում համահիմնադրել է Հորդանանի Թատերախումբըՙ դառնալով առաջին հորդանանցի պրոֆեսիոնալ դերասանուհին: Հետագայում ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ուսանել է ռեժիսուրա եւ Հորդանանում հիմնել մանկական թատրոն, իր բեմադրություններով մասնակցել է փառատոների եւ արժանացել մրցանակների: Պրահայում էլ ուսանել է տիկնիկային թատերարվեստ: Հեղինակ է 30-ից ավելի մանկական պատկերազարդ գրքերի, որոնք հրատարակվել են կես միլիոնից ավելի տպաքանակով, արժանացել մրցանակների, դրանք լայնորեն ընթերցում են բազմաթիվ արաբախոս երկրներում: Սաուդյան Արաբիայում Մալաթճալյանի որոշ գործեր ընդգրկվել են դպրոցական դասագրքերում: Հեղինակ է մանկական թատերախաղերի, որոշ ժամանակ եղել է Հորդանանի հեռուստատեսության մանկական հաղորդումների խորհրդական, վարել մի շարք մանկական ծրագրեր: Մարգո Մալաթճալյանն իր ողջ կյանքը նվիրել է արաբների գրագիտության բարձրացման գործին, արաբախոս երկրներում (Լիբանան, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն) կազմակերպել է արաբ ուսուցիչների վերապատրատման դասընթացներ:

Ա. Բ.


https://www.archive.azg.am/AM/2019122707

© AZG Daily, 2008