«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2013-02-09 Մարզական ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՐԹՈՒՐ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷՄոսկովյան շախմատային փառատոնի 6-րդ տուրից հետո հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի C խմբի մրցաշարում հանդես եկող Արթուր Ղարագյոզյանը, որը վաստակել է 5 միավոր: 6-րդ տուրը հաղթական էր Արթուրի համար, որը մրցաշարում 4-րդ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը Ռուսլան Շավշինն էր: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է ռուսաստանցի Նիկիտա Խորոշիլովը, որը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 5,5-ական միավորով նրան հետապնդում են իր հայրենակիցներ Վլադիսլավ Չերեպանովը, Ալեքսանդր Չեռնուխինը, Իվան Յուդինն ու Իվան Կռիլովը: C խմբում հանդես եկող հայ շախմատիստներից 2-րդ արդյունքն ունի Վահագն Խաչատրյանը, որը վաստակել է 4 միավոր: Նա հաշտություն կնքեց ՖԻԴԵ-ի վարպետ Մարկ Կապիցինի հետ: 3,5-ական միավոր ունեն Հարություն Բարսեղյանն ու Տիգրան Ազարյանը, 3 միավոր է գրանցված Առնոլդ Մինասյանի օգտին: A խմբում հանդես եկող հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որն ունի 4,5 միավոր: Նա սեւերով պարտության մատնեց Իգոր Գլեկին: Գաբուզյանը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի շախմատիստներ Պավել Պանկրատովին եւ Դմիտրի Կոկարեւին: 11 շախմատիստներ իրենց օգտին 5-ական միավոր են գրանցել: 4-ական միավոր են վաստակել Հովիկ Հայրապետյանն ու Ռոբերտ Աղասարյանը: Վերջինս հաղթեց գրոսմայստեր Կիրիլ Ստուպակին: Իսկ ահա Հայրապետյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեցՙ զիջելով գրոսմայստեր Պավել Սմիռնովին: 3-ական միավոր ունեն Տիգրան Սիմոնյանը եւ Մանուել Պետրոսյանը: 2,5-ական միավոր են վաստակել Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը եւ Դավիթ Պետրոսյանը: Անհաջողությունները հետապնդում են Դավիթ Գեւորգյանին, որը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Դավիթը վաստակել է ընդամենը մեկ միավոր: Կանանց մրցաշարում հանդես եկող Լիլիթ Գալոյանն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով ՖԻԴԵ-ի վարպետ Սվետլանա Շուլակովային: Այդ պարտությունից հետո Լիլիթը մրցաշարային աղյուսակում նահանջեց: Նա ներկայումս 27-րդ տեղում է: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է ռուսաստանցի Մարինա Ռոմանկոն, որը բոլոր պարտիաներն էլ ավարտել է իր օգտին: 5,5 միավոր ունի բելառուս Լանիտա Ստեցկոն: 6 շախմատիստուհիներ վաստակել են 5-ական միավոր: https://www.archive.azg.am/AM/2013020918 © AZG Daily, 2008 |