«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 2013-02-13

ՉԻՆԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ՊԱՅԹԵԼ Է ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԸ

Արդեն երկու օր Չինար գյուղում անհանգիստ է: Փետրվարի 12-ի գիշերվանից թշնամին կրակահերթի տակ է առել ողջ գյուղը: Որոշ ժամանակ անց գյուղում կրկին կրակոցներ են հնչել: Երեկ ցերեկըՙ ժամը 3-ի սահմաններում թշնամու կրակոցների հետեւանքով պայթել է գյուղի գազատար խողովակը: Ձեռնարկած միջոցառումներով ժամանակավորապես դադարեցրել են գյուղի գազամատակարարումը, այնուհետեւ մարել բռնկած հրդեհը: Նույն օրը թշնամին կրակել է նաեւ գյուղացիներից մեկի «Ժիգուլի» մակնիշի մեքենայի վրա: Ինչպես «Ազգ»-ին հաղորդում են Չինար գյուղից, մեքենայի մեջ եղած գյուղացիները կարողացել են դուրս գալ եւ պատսպարվել թշնամու գնդակներից: Բարեբախտաբար գյուղում զոհեր եւ վիրավորներ չկան, կարճ ժամանակահատվածում վերականգնվել է նաեւ գյուղի գազամատակարարումը:

Հ. Հ.


https://www.archive.azg.am/AM/2013021304

© AZG Daily, 2008