«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 2013-03-29 ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ![]() Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գրական խմբագիր Սեւան Դեյիրմենճյանի փոխանցմամբ, թատրոնի համաշխարհային օրվա առթիւ մի խումբ պոլսահայ դերասաններ ու արվեստասերներ այցելել են մեծ դերասան Պետրոս Ադամյանի շիրմին, որ գտնվում է Շիշլի թաղամասի կաթողիկե հայերի գերեզմանատանը: Նրանք ծաղկեփունջ են զետեղել Ադամյանի շիրիմին: Բաժանվել են Ադամյանի կենսագրության մասին թերթիկներ: Ընթերցվել է Ադամյանի մահվան կապակցությամբ Հովհաննես Թումանյանի գրի առած քերթվածը: Շիրմի մոտ լռությամբ ոգեկոչվեց մեծ դերասանի ու հանգուցյալ բոլոր դերասանների ու արուեստագետների հիշատակը: https://www.archive.azg.am/AM/2013032918 © AZG Daily, 2008 |