«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 2013-05-31 ԹԱԵՔՎՈՆԴՈ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎԹաեքվոնդոյի «Ար-Մար» ակումբի 10 պատանի մարզիկներով համալրված Հայաստանի հավաքականը գերազանց ելույթներ ունեցավ Վրաստանի պատանիների բաց առաջնությունում: Մեր մարզիկները նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Իրենց գերազանց դրսեւորեցին եւ մրցաշարի հաղթողներ դարձան Արթուր Վարդանյանն ու Սարգիս Գրիգորյանը: Արծաթե մեդալներով պարգեւատրվեցին Հենրի Բադալյանը, Արթուր Գալստյանն ու Գագիկ Առաքելյանը: Բրոնզե մեդալներ նվաճեցին Ռուբեն Առաքելյանը, Ռոման Հայրապետյանը, Սլավա Խաչատրյանն ու Ռաֆիկ Սուքիասյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը Գագիկ Դարբինյանն էր: Մրցումները սպասարկող մրցավարների թվում էր Դավիթ Ղահրամանյանը: Վրաստանի ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսին հավաք կազմակերպելու հարցում: Դրանից հետո հայ թաեքվոնդոյիստները կնախապատրաստվեն օգոստոսին Բուլղարիայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը: https://www.archive.azg.am/AM/2013053130 © AZG Daily, 2008 |