«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 2013-06-05

ԵՎՍ ԵՐԵՔ ԿՈՐՈՒՍՏ

Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի եւս 3 անդամներ դուրս մնացին հետագա պայքարից: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանի մենամարտը Ռուսաստանը ներկայացնող տիտղոսակիր բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի հետ: Վերջինս հաղթելով, կշարունակի պայքարը մինչեւ 49 կգ քաշային կարգում:

Պայքարից դուրս մնաց նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ), որը պարտվեց իռլանդացի Միչել Կոնլանին: Հովհաննես Բաչկովն էլ (60 կգ) պարտվեց Գերմանիան ներկայացնող Կաստրիոտ Սոպային: Իսկ ահա Բելառուսը ներկայացնող Վազգեն Սաֆարյանցը 2-րդ հաղթանակը տոնեց թուրք Ֆարկան Սեմիսի հետ մենամարտում:


https://www.archive.azg.am/AM/2013060531

© AZG Daily, 2008