«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #123, 2013-07-19

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ` ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ

Աշխարհահռչակ ռեժիսոր-կինովավերագրող Արտավազդ Փելեշյանն այսուհետեւ կկրի նաեւ իր ծննդավայր Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը: Նման որոշում համայնքային ավագանին միաձայն կայացրել էր այս տարվա դեռ ապրիլի 16-ին, վարպետի ծննդյան 75-ամյակի առթիվ, իսկ այդ պատվավոր կոչման հավաստագիրը նրան հանդիսավոր հանձնվեց հուլիսի 17-ի երեկոյան, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում: Այդ օրն իր ընտանիքի անդամների` կնոջ, քրոջ եւ թոռնուհիների հետ հայրենի քաղաք այցելած արվեստագետը մինչ այդ եղել էր Գյումրու քաղաքապետարանում, ջերմ մթնոլորտում հանդիպել քաղաքապետի, աշխատակազմի եւ ավագանու անդամների հետ:

Թատրոնի դահլիճում կայացած հանդիսության ժամանակ Փելեշյանին հանձնվել են նաեւ նոր ծննդական, Գյումրու ավանդական կենցաղի խորհրդանիշ կլկլան բաժակ` «մուշուրբա», եւ նոր լույս տեսած «Գյումրի» եռալեզու գիրք-ալբոմը:

Գ. Մ.


https://www.archive.azg.am/AM/2013071903

© AZG Daily, 2008